Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ո՞վ է ասում՝ հայերեն չգիտեն

Ո՞վ է ասում՝ հայերեն չգիտեն
20.01.2017 | 00:45

Այսուհետ «հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում» պատգամավորների թեկնածուները պետք է թեստ հանձնեն։ Այս որոշմանը երեկ իրավական ուժ տվեց ԿԳ նախարարը։ Հաշվի առնելով վերջին գումարումների խորհրդարանի պատկերը, մեղմ ասած, սա սխալ որոշում է, որովհետև խորհրդարանում հայտնվել են այդ «փաստաթղթերով» պատգամավորներ, որոնք իրականում հայերեն երկու խոսք իրար չեն կարողանում շաղկապել։ Այնպես որ, թեստավորման պիտի «ենթարկել» նաև նրանց։


Մեծ հարց է նաև, թե ովքեր ու ինչ կարգով են պատգամավորացուների թեստերը ստուգելու, ԿԳՆ-ն մտավախություն չունի՞, որ նրանք, սովորության համաձայն, կկեղծեն արդյունքները, ու հանկարծ կպարզվի, որ 100-տոկոսանոց լեզվաբանների հետ գործ ունենք, հետո՞ ինչ, որ նրանց «թևավոր խոսքերն» ու մտքի գոհարները դարձել են հանրության ծաղրուծանակի առարկա։ Կամ ի՞նչ հարցերով պետք է թեստավորումն անցկացվի, ասենք, անուն-ազգանունն անսխալ գրելուց մինչև «բ-պ-փ»-ի ուղղագրությո՞ւն, թե՞ հայ գրականությունից էլ մի քանի հարց կլինի, ենթադրենք, ովքեր են Հովհաննես Թումանյանն ու Եղիշե Չարենցը, չմոռանալով հուշել, որ նրանք հայկական դրամներին պատկերված «նկարներ» են։ Սա 100-տոկոսանոց ճիշտ պատասխան կհամարվի։ Իսկ դուք ասում եք` հայերեն չգիտեն։ Ո՞վ է ասում` դիպլոմ չունեն, կորցրե՜լ են։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1863

Մեկնաբանություններ